Օգտագործման պայմաններ

The user terms govern the relationship between the User (hereafter: “you”, “yours”) and New Venture Brokerage CJSC (hereafter: "NVB" or “we”, “us”, “our”). NVB agrees to provide services to you under the terms herein, and by use of such services you agree to accept the terms of this Terms. If this Terms varies from anything contained on the NVB website or materials or communications provided by NVB, this Terms controls.

ԾԱՆՈՒՑՈՒՄ ՕԳՏԱՏԵՐԻՆ. ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱԼ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ։ ՄՏՆԵԼՈՎ ԱՅՍ ԿԱՅՔ ԵՎ ԴՐԱ ՑԱՆԿԱՑԱԾ ԷՋ՝ ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՔ ՍՏՈՐԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԱՊՎԱԾ ԼԻՆԵԼ։ ԵԹԵ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՔ ՍՏՈՐԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ, ՄԻ ՄՏԵՔ ԱՅՍ ԿԱՅՔ ԿԱՄ ԴՐԱ ՈՐԵՎԷ ԷՋ։
NVB-ի կողմից մատուցվող ծառայությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կիրառելի օրենսդրությամբ, սույն պայմաններով և NVB-ի ներքին կարգերով ու կանոնակարգերով, որոնք հրապարակված են այս Կայքում։ Դուք հաստատում եք, որ կարդացել և հասկացել եք Ընկերության կարգերը, որոնք կարգավորում են Ձեր և NVB-ի միջև հարաբերությունները և որոնցով կկարգավորվեն ապագա գործարքները։

Օգտագործման պայմանների թարմացումները

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ վերանայել և թարմացնել սույն Պայմանները՝ մեր բացառիկ հայեցողությամբ։ Բոլոր փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրանք հրապարակելու պահից և կիրառվում են դրանից հետո Կայքին ցանկացած մուտքի ու օգտագործման նկատմամբ։ Վերանայված Պայմանների հրապարակումից հետո Կայքի օգտագործումը շարունակելը նշանակում է, որ Դուք ընդունում և համաձայնում եք փոփոխություններին։ Ակնկալվում է, որ Դուք կստուգեք այս էջն այս Կայքին ամեն մուտքի ժամանակ՝ տեղեկացված լինելու ցանկացած փոփոխության մասին, քանի որ դրանք պարտադիր են Ձեզ համար։

Ձեր պարտավորությունները

Դուք պարտավոր եք ապահովել, որ Կայքին մուտք գործող բոլոր անձինք տեղեկացված լինեն սույն Պայմանների մասին և հետևեն դրանց։ Կայքի Ձեր օգտագործման պայմանն է, որ Կայքում Ձեր տրամադրած ողջ տեղեկատվությունը լինի ճշգրիտ, արդիական և ամբողջական։
ԴՈՒՔ ՄԻԱՆՁՆՅԱ ԵՎ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՔ ԿԱՅՔԻ ՁԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՁԵՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ, ԻՆՏԵՐՆԵՏԻ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։

Տեղեկությունների և նյութերի օգտագործում

Կայքում ոչինչ չի հանդիսանում և չի կարող համարվել արժեթղթեր կամ այլ ներդրումային արտադրանք գնելու կամ վաճառելու, կամ որևէ ներդրումային ռազմավարություն կիրառելու վերաբերյալ խորհուրդ կամ առաջարկ, ոչ էլ այդ արտադրանքի գնման կամ վաճառքի եղանակ։ Դուք համաձայնում եք, որ Կայքի տեղեկությունների հիման վրա Ձեր կատարած ցանկացած գործարք կամ գործողություն բացառապես Ձեր որոշումն է և հիմնված է Ձեր անձնական ֆինանսական վիճակի, կարիքների ու ներդրումային նպատակների Ձեր սեփական գնահատման վրա։
Այս Կայքի բովանդակությունն ու նյութերը միայն տեղեկատվական և ոչ առևտրային նպատակների համար են։ Թեև NVB-ն կարող է տրամադրել տվյալներ, տեղեկություններ և բովանդակություն ներդրումային մոտեցումների և արժեթղթեր ու ֆոնդեր գնելու կամ վաճառելու հնարավորությունների վերաբերյալ, Դուք չպետք է այս Կայքի միջոցով հասանելի որևէ նման տեղեկություն կամ բովանդակություն մեկնաբանեք որպես խորհրդատվություն։
Այս Կայքի որևէ նյութի հիման վրա որոշում կայացնելուց առաջ Դուք միանձնյա եք կրում այդ նյութերի օգտագործման հետ կապված առավելությունների ու ռիսկերի գնահատման պատասխանատվությունը։ Նման նյութերի օգտագործման դիմաց Դուք համաձայնում եք NVB-ին կամ նրա երրորդ կողմ տեղեկատվության մատակարարներին պատասխանատվության չկանչել այս Կայքի միջոցով Ձեզ հասանելի դարձված նյութերի հիման վրա Ձեր կայացրած որևէ որոշումից բխող վնասների հնարավոր պահանջների համար։ Այլ կայքերին հասանելիություն տրամադրելով՝ ոչ NVB-ն, ոչ նրա փոխկապակցված անձինք խորհուրդ չեն տալիս գնել կամ վաճառել որևէ ընկերության թողարկած բաժնետոմսեր, ոչ էլ հավանություն են տալիս այդ կայքերը հովանավորող կազմակերպությունների ծառայություններին։

Գաղտնիության քաղաքականություն

Կայքի միջոցով Ձեր անձնական տեղեկությունների տրամադրումը կարգավորվում է մեր Կայքում տեղադրված NVB-ի գաղտնիության քաղաքականությամբ (https://nvbrokerage.com/content/themes/nvb/docs/privacy-policy.pdf)։

Հղումներ

Այս Կայքը կարող է պարունակել հղումներ երրորդ կողմերի (NVB-ի հետ չփոխկապակցված անձանց) կողմից վերահսկվող կամ առաջարկվող կայքերին։ Երրորդ կողմի կայքին հղում ստեղծելով՝ NVB-ն չի հավանություն տալիս կամ խորհուրդ տալիս այդ կայքում առաջարկվող որևէ ապրանք կամ ծառայություն, կամ դրանում պարունակվող տեղեկություններ, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում առաջարկվող կամ գովազդվող ապրանքների ու ծառայությունների ձախողման համար։ Նման երրորդ կողմը կարող է ունենալ NVB-ից տարբերվող գաղտնիության քաղաքականություն, և երրորդ կողմի կայքը կարող է ապահովել ավելի ցածր անվտանգություն, քան NVB-ի կայքը։
NVB-ն սույնով հրաժարվում է պատասխանատվությունից այս Կայքին հղված երրորդ կողմերի կայքերում տեղադրված կամ առաջարկվող որևէ տեղեկության, նյութի, ապրանքի կամ ծառայության համար։

Երաշխիքի բացակայություն

Այս Կայքում պարունակվող տեղեկություններն ու նյութերը, ներառյալ տեքստը, գրաֆիկան, հղումները կամ այլ տարրերը, տրամադրվում են «ինչպես կա» և «ինչպես հասանելի է» սկզբունքով։ NVB-ն չի երաշխավորում այս տեղեկությունների ու նյութերի ճշգրտությունը, բավարարությունը կամ ամբողջականությունը և բացահայտորեն հրաժարվում է պատասխանատվությունից դրանցում առկա սխալների կամ բացթողումների համար։ Այս տեղեկությունների ու նյութերի հետ կապված չի տրվում որևէ տեսակի երաշխիք՝ ենթադրյալ, բացահայտ կամ օրենսդրական, ներառյալ, բայց չսահմանափակվելով երրորդ կողմերի իրավունքները չխախտելու, սեփականության իրավունքի, առևտրային պիտանիության, կոնկրետ նպատակին համապատասխանության և համակարգչային վիրուսներից զերծ լինելու երաշխիքները։
Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի՝ ոչ NVB-ն, ոչ նրա երրորդ կողմ տեղեկատվության մատակարարներն ու վաճառողները պարտավոր չեն սպասարկել Կայքում առաջարկվող նյութերը, ապրանքները կամ ծառայությունները, կամ տրամադրել դրանց ուղղումներ, թարմացումներ կամ նոր տարբերակներ։

Պատասխանատվության սահմանափակում

Ոչ մի պարագայում NVB-ն, նրա դուստր և փոխկապակցված ընկերությունները, ինչպես նաև նրանց պաշտոնատար անձինք, տնօրենները, աշխատակիցներն ու գործակալները, լիցենզատուները պատասխանատվություն չեն կրում որևէ վնասի համար, ներառյալ առանց սահմանափակման ուղղակի կամ անուղղակի, հատուկ, պատահական կամ հետևանքային վնասները, կորուստներն ու ծախսերը, որոնք առաջացել են սույն Կայքի կամ ցանկացած հղված կայքի հետ կապված, դրանց օգտագործման կամ որևէ կողմի կողմից օգտագործելու անհնարինության հետևանքով, կամ կապված կատարման ձախողման, սխալի, բացթողման, ընդհատման, թերության, գործառնության կամ փոխանցման ուշացման, համակարգչային վիրուսի կամ գծի ու համակարգի խափանման հետ։
ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՅՆ ԴԵՊՔԵՐԻ, ԵՐԲ ՆՄԱՆ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԳԵԼՎԱԾ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ, NVB-Ն, ՆՐԱ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ, ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԸ, ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԸ ԿԱՄ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՆԵՐԸ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԵՐՔՈ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿՐՈՒՄ ՁԵԶ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԱՌՋԵՎ ՈՐԵՎԷ ՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ, ԱՆՈՒՂՂԱԿԻ, ՊԱՏԱՀԱԿԱՆ, ՕՐԻՆԱԿԵԼԻ, ՀԱՏՈՒԿ ԿԱՄ ՊԱՏԺԻՉ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՆԵՐԱՌՅԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ, ԵԿԱՄՏԻ ԿԱՄ ՇԱՀՈՒՅԹԻ ԿՈՐՍՏԻ, ԿԱՊԻՏԱԼԻ ԾԱԽՍԻ, ԳՈՐԾԱՐԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ, ԳՈՒԴՎԻԼԻ ԿՈՐՍՏԻ ՀԱՄԱՐ՝ ԱՆԿԱԽ ԱՅՆ ԲԱՆԻՑ, ԱՐԴՅՈՔ ԴՐԱՆՔ ԱՌԱՋԱՑԵԼ ԵՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽԱԽՏՄԱՆ, ԴԵԼԻԿՏԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ), ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀԻՄՔԻ ԿԱՄ ԱՅԼ ԿԵՐՊ, ԱՆԿԱԽ ԱՅՆ ԲԱՆԻՑ, ԱՐԴՅՈՔ ՆՄԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ ԿԱՐԵԼԻ ԷՐ ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ԵՎ ԱՐԴՅՈՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԷՐ ՆՄԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։ ԴՈՒՔ ՄԻԱՆՁՆՅԱ ԵՎ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՔ ԿԱՅՔԻ ՁԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՁԵՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ, ԻՆՏԵՐՆԵՏԻ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։

Ծառայության օգտագործման արգելքներ

Առանց որոշ դեպքերում նախապես տրված բացահայտ գրավոր համաձայնության՝ Դուք չեք կարող, ինչպես նաև չեք կարող հնարավորություն ընձեռել, լիազորել, հանձնարարել, խրախուսել, աջակցել, առաջարկել, տեղեկացնել կամ խթանել, որ այլ անձինք ուղղակիորեն կամ անուղղակիորեն որևէ պատճառով կատարեն հետևյալը՝
  • մուտք գործել և/կամ օգտագործել այլ անձի գրանցման տվյալները, կամ մուտք գործել, այցելել և/կամ օգտագործել Կայքն այլ անձի հաշվի/պրոֆիլի միջոցով.
  • Կայքում կամ Կայքի միջոցով ստացված որևէ տեղեկություն օգտագործել առևտրային, գովազդային, խթանման կամ մարքեթինգային նպատակներով.
  • ներկայանալ, նմանակել կամ ձևանալ այլ անձ՝ ստեղծելով տարբեր հաշիվներ/պրոֆիլներ կամ այլ կերպ, կամ Կայքն օգտագործելիս կեղծ հայտարարել, ներկայացնել կամ ենթադրել որևէ անձի կամ կազմակերպության հետ առնչություն, կապ կամ փոխկապակցվածություն.
  • Կայքում կամ Կայքի միջոցով տեղադրել, վերբեռնել, փոխանցել, ուղարկել կամ այլ կերպ հասանելի դարձնել բովանդակություն, որը հանդիսանում է անպիտան փոստ, սպամ, բուրգային սխեմաներ, շղթայական նամակներ, ֆիշինգ, գովազդ և/կամ առևտրային առաջարկներ, ներառյալ առանց սահմանափակման որևէ բաժնետոմսի կամ կոնկրետ արժեթղթի, արժեթղթերի պորտֆելի, գործարքի կամ ներդրումային ռազմավարության գովազդումը կամ խորհուրդ տալը.
  • Կայքում կամ Կայքի միջոցով տեղադրել, վերբեռնել, փոխանցել, ուղարկել կամ այլ կերպ հասանելի դարձնել բովանդակություն, որը Դուք պարտավոր եք չբացահայտել համաձայնության, պայմանագրի, վստահության պարտավորության, աշխատանքային հարաբերությունների կամ այլ հիմքով, ինչպիսիք են ինսայդերական տեղեկությունները, սեփականության և/կամ գաղտնի տեղեկությունները, կամ առևտրային գաղտնիքները։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՎԵՐԸ ՆՇՎԱԾ ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԱՅԼ ԿԵՐՊ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ՑԱՆԿԱՑԱԾ ՓՈՐՁ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ։ ՆՄԱՆ ՓՈՐՁԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՆՔ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ՝ Ի ԼՐՈՒՄՆ ՄԵՐ ՄՅՈՒՍ ԻՐԱՎԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ՊԱՀԱՆՋԵԼ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ (ՆԵՐԱՌՅԱԼ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ) ՆՄԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՆՁԻՑ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՕՐԵՆՔՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՎ, ՆԵՐԱՌՅԱԼ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ։

Համաձայնություն էլեկտրոնային գրառումներ և հաղորդակցություններ ընդունելու վերաբերյալ

Դուք համաձայնում եք, որ NVB-ն կարող է տրամադրել, և Դուք համաձայնում եք ընդունել գրառումներ ու հաղորդակցություններ էլեկտրոնային ձևով՝ կիրառելի օրենսդրությամբ թույլատրված առավելագույն չափով, ներառյալ, բայց չսահմանափակվելով էլեկտրոնային գործարքային հաստատումները, հաշվի քաղվածքները և այլ գրառումներ ու հաղորդակցություններ (միասին՝ «Գրառումներ և հաղորդակցություններ»)։ Էլեկտրոնային Գրառումները և հաղորդակցությունները կարող են ուղարկվել Ձեր էլ. հասցեին կամ NVB-ի կայքում Ձեր անձնական հաշիվ։ Ձեր համաձայնությունն էլեկտրոնային Գրառումներ և հաղորդակցություններ ստանալու վերաբերյալ գործում է շարունակաբար, քանի դեռ չեք հետ կանչել այն։ NVB-ից էլեկտրոնային նամակներ ստանալու համար Դուք պատասխանատու եք վավեր և գործող էլ. հասցե պահպանելու համար։
Էլեկտրոնային փոստով ուղարկված հաղորդակցություններն ուժի մեջ են մտնում նամակը մեր կողմից ուղարկելու պահից և համարվում են Ձեզ հանձնված՝ անկախ այն բանից, արդյոք Դուք փաստացի ստացել եք դրանք։
Դուք կարող եք հաղորդակցություններ ուղարկել մեր տրամադրած փոստային հասցեին, էլ. հասցեին, հեռախոսահամարին կամ ֆաքսի համարին։ Դուք կարող եք նաև տեղեկություններ հաղորդել բանավոր։ NVB-ն կարող է ձայնագրել և վերահսկել Ձեզ հետ ցանկացած հեռախոսային, տեսա- կամ էլեկտրոնային հաղորդակցություն։

Մտավոր սեփականության իրավունքներ

Կայքը և դրա ողջ բովանդակությունը, հատկանիշներն ու գործառույթները (ներառյալ, բայց չսահմանափակվելով ամբողջ տեղեկատվությունը, ծրագրային ապահովումը, տեքստը, պատկերները, նկարները, տեսանյութերն ու աուդիոն, ինչպես նաև դրանց ձևավորումը, ընտրությունն ու դասավորությունը) պատկանում են NVB-ին կամ նման նյութերի այլ մատակարարներին և պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ և հեղինակային իրավունքի, ապրանքային նշանների, արտոնագրերի, առևտրային գաղտնիքի ու մտավոր սեփականության այլ իրավունքների միջազգային օրենսդրությամբ։
Սույն Պայմանները թույլ են տալիս օգտագործել Կայքը միայն Ձեր անձնական, ոչ առևտրային նպատակներով։ Դուք չպետք է վերարտադրեք, տարածեք, փոփոխեք, ածանցյալ ստեղծագործություններ ստեղծեք, հրապարակայնորեն ցուցադրեք, հրապարակայնորեն կատարեք, վերահրապարակեք կամ փոխանցեք այս Կայքի որևէ նյութ։

Կիրառելի իրավունք

Սույն պայմանները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ առանց կոլիզիոն նորմերի կիրառման։ Հայաստանի Հանրապետությունում գտնվող դատարաններն ունեն բացառիկ իրավասություն սույն Պայմաններին և Ձեր ու NVB-ի միջև կնքված մյուս բոլոր պայմանագրերին առնչվող վեճերի նկատմամբ։

Դրույթների անկախությունը

Եթե սույն Պայմանների որևէ դրույթ կիրառելի օրենսդրության համաձայն ապօրինի է կամ չի կարող կատարման ենթարկվել, ապա այդ դրույթի մնացած մասը կփոփոխվի՝ հնարավորինս մոտ ապահովելու սկզբնական դրույթի ազդեցությունը, իսկ սույն Պայմանների մյուս բոլոր դրույթները կշարունակեն գործել ամբողջ ուժով։