Առևտուր արեք ճանապարհին, հետևեք Ձեր պորտֆելին կամ օգտվեք առաջադեմ շուկայական գործիքներից՝ ապահով և ինտուիտիվ ինտերֆեյսների միջոցով։

Առևտրային հարթակներ

NVB Platform՝
հաճախորդի անձնական էջ և բջջային հավելված

Ձեր միասնական մուտքի կետը NVB-ի բոլոր առաջարկներին՝
  • Առևտուր ԱՄՆ բաժնետոմսերով, պարտատոմսերով, ETF-ներով և մասնավոր հնարավորություններով՝ ներառյալ վենչուրային գործարքների ուղղակի հասանելիությունը հայտերի գրքի միջոցով
  • Հետևեք Ձեր ներդրումային պորտֆելին, վերլուծեք արդյունավետությունը և ստացեք անհատականացված հաշվետվություններ
  • Կարդացեք և ներբեռնեք NVB-ի թիմի սեփական հետազոտություններն ու ռազմավարական վերլուծությունները
Պահպանեք լիարժեք վերահսկողություն կենտրոնացված և պաշտպանված միջավայրում՝
  • Պորտֆելի ընդհանուր պատկեր և ներբեռնվող հաշվետվություններ
  • Միջոցների մուտքագրման և ելքագրման անխափան գործիքներ
  • Փաստաթղթերի պաշտպանված արխիվ և հաճախորդների հետ հաղորդակցության կենտրոն
  • Ինքնության հաստատում և հաշվի կարգավորումներ
  • Ինտուիտիվ դիզայն, արագ կատարում և պաշտպանված մուտք

NVB Trade Pro՝
առևտրային տերմինալ և պրոֆեսիոնալ հավելված

Ակտիվ թրեյդերների համար նախատեսված մեր պրոֆեսիոնալ տերմինալը և բջջային հավելվածը տրամադրում են առաջադեմ գործիքներ և գլոբալ շուկաների հասանելիություն իրական ժամանակում։

Բարձր արտադրողականությամբ առևտրային միջավայր, որը ստեղծված է խորը վերլուծության և վստահ կատարման համար՝ իրական ժամանակի տվյալներից և հայտերի առաջադեմ տեսակներից մինչև ռիսկերի կառավարման ինտուիտիվ գործիքներ։

  • Մուտք գործեք ցանկացած սարքից
  • Հետևեք դիրքերին, ուսումնասիրեք տվյալները և կատարեք գործարքներ ապահով կերպով
  • Ուղղակի հասանելիություն ԱՄՆ բաժնետոմսերին, ETF-ներին և օպցիոններին
  • Գնանշումներ իրական ժամանակում
  • Առաջադեմ գրաֆիկներ տեխնիկական ինդիկատորներով
  • Հայտերի ճկուն տեսակներ և պորտֆելի կառավարում
  • Հստակ, ինտուիտիվ ինտերֆեյս

Ուշադրություն՝ պրոֆեսիոնալ տերմինալը և առևտրային հավելվածը սպասարկում են բացառապես գլոբալ շուկայի գործիքները։ Վենչուրային և մասնավոր գործարքները հասանելի չեն այս ինտերֆեյսերի միջոցով։

Google PlayApp Store
NVB Trade Pro սարքերNVB Trade Pro սարքեր
Google PlayApp Store

Մասնագիտական առևտրային տերմինալներ

  • Առևտրի հիմնական գործառույթներ
  • Շուկայի հիմնական տվյալներ և գնանշումներ
  • Հայտերի պարզ տեղադրում (շուկայական և լիմիտային հայտեր)
  • Պորտֆելի ընդհանուր տեսք և եկամտաբերության հետևում
  • Հիմնական դիտացանկեր և ծանուցումներ
  • Ուսումնական նյութեր և ուղեցույցներ
  • Ստանդարտ հաշվետվություններ և գործարքների պատմություն
  • Աջակցություն և խորհրդատվություն էլեկտրոնային փոստով

Իդեալական է հիմունքները սովորելու համար՝ ավելի ցածր նվազագույն ավանդով

  • Իրական ժամանակի տվյալներ և վերլուծություն
  • Հաշվի հեշտ լիցքավորում և միջոցների դուրսբերում
  • Անհատականացված դիտացանկեր և իրական ժամանակի մոնիտորինգ
  • Շուկայական և օպցիոնային հայտերի տեղադրում
  • Բազմաբաղադրիչ օպցիոնային ռազմավարություններ ինտուիտիվ կատարմամբ (շուտով)
  • Հայտերի հետևում, խմբագրում և գործարքների պատմություն
  • Ինտեգրված ֆինանսական նորություններ և շուկայի թարմացումներ
  • Ավտոմատ ձևավորվող հաշվետվություններ

Ընդլայնված տերմինալը հասանելի է հայտի հիմքով

Ներառում է Խորհրդատվական սպասարկման փաթեթի բոլոր հնարավորությունները և ավելին՝

  • Ընդլայնված գրաֆիկներ տեխնիկական ինդիկատորներով
  • API՝ հասանելի հայտի հիմքով
  • Ռիսկերի կառավարման գործիքներ՝ պայմանական (bracket) հայտեր, հետևող (trailing) սթոփ-հայտեր
  • Ամբողջովին անհատականացվող ինտերֆեյս և վահանակներ
  • Շուկայի խորություն Level 2 (հասանելի է հայտի հիմքով)
  • Ընդլայնված տերմինալ

Պատրա՞ստ եք սկսել

Բացեք Ձեր NVB հաշիվը մի քանի քայլով և ստացեք գլոբալ շուկաների հասանելիություն ակտիվների տարբեր դասերում։

Բացել հաշիվ